• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 1 հանրային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների՝ Գլխավոր հյուպատոսություն ուսուցողական այցի վերաբերյալ

30 հոկտեմբերի, 2026

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այցելեցին Բաթումի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 1 հանրային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ քաղաքացիական կրթություն առարկայի ուսուցիչ Թամար Սուլաքվելիձեի ուղեկցությամբ։

Ուսուցիչ Թամար Սուլաքվելիձեին և դպրոցականներին ընդունեց Բաթումում ԳՀ խորհրդական Հասմիկ Հասմիկյանը։

Հ.Հասմիկյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձավ դիվանագիտության ոլորտին ընդհանրապես և հյուպատոսական գործառույթների բնույթին մասնավորապես։

Այնուհետև առավել մանրամասնորեն ներկայացվեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը։

Տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան դպրոցականների և դիվանագետի միջև։

Աշակերտները խնդրեցին կիսվել մասնագիտական փորձով՝ բացատրելով իրենց հետաքրքրվածությունը ապագա մասնագիտություն ընտրելու հարցում կողմնորոշվելու նպատակով։

Դպրոցականների հարցերը բազմաթիվ էին, վերաբերում էին թե՜ Հայաստանի և Վրաստանի և, մասնավորապես, ՀՀ և ԱԻՀ միջև պատմական և արդի կապերին, թե՜ ընդհանրապես դիվանագիտական ոլորտին, թե՜ հատկապես Բաթումում ՀՀ ԳՀ գործունեությանը։

Հանդիպման ավարտին խորհրդական Հ.Հասմիկյանը հյուպատոսության կողմից հյուրերին նվիրեց «Armenia: discovering treasures and global heritage» նկարազարդ բրոշյուրը և հայկական արտադրության քաղցրավենիք։

Ուսուցիչ  Թամար Սուլաքվելիձեն և աշակերտները շնորհակալություն հայտնեցին բովանդակալից զրույցի և ջերմ հյուրընկալության համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: